Սոցիալական բլոկով փաստացի ծախսել ենք 61,8 մլրդ դրամ, որը կհասնի 80 մլրդ-ի․ Մհեր Գրիգորյանը՝ Արցախին տրամադրվող գումարների մասին (տեսանյութ)
Սոցիալական բլոկով մենք փաստացի ծախսել ենք 61,8 մլրդ դրամ, և, քանի որ հայտնի պատճառներով Արցախի բյուջեի հարկային մուտքերը նվազել են 90 տոկոսից ավելով, մեր սոցիալական միջոցառումների բոլորը շահառուները Արցախցի հայրենակիցներն են։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախին հատկացվող օգնությանը։
Հաջորդիվ, նրա խոսքով, բնակարաններով ապահովելու աշխատանքն է, և պետք է այդ խնդրի համար, Գրիգորյանի խոսքով, մոբիլիզացնել մոտ 104 մլրդ դրամ։ «Բնակարաններով ապահովելու միջոցառումը դեռևս մշակման փուլում է։ Մենք ու Արցախի կառավարությունը արել և անում ենք ամնե ինչ, որ մեր հայրենակիցների սոցիալական կարիքները մաքսիմալ հատուցված լինեն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։