ՊՊԾ-ին լրացուցիչ 113 մլն դրամ հատկացվեց՝ պաշտոնյաների և շինությունների պահպանությունն ապահովելու համար. Ֆիննախը դեմ էր
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում որոշեց պետական պաշտոնյաների, պետական պահպանության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումն իրականացնելու համար ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը հատկացնել լրացուցիչ 113 մլն դրամ:
Ակնկալվող արդյունքը պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովումն է:
Ֆինանսների նախարարությունը, սակայն, եզրակացություն է ներկայացրել, որում ասվում է. «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդհանուր միջոցներում ազատ միջոցներ առկա չեն վերաբաշխում կատարելու համար»: Այս նախագծի առաջին հատվածը չզեկուցվող է, իսկ երկրորդը՝ գաղտնի: