Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ
Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ:
Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
Հայաստանից Արցախ երթևեկող հարյուրավոր քաղաքացիների մի մասը ժամանակավոր մնացել է Գորիսում։
Առավոտից անորոշ ու սպասողական վիճակում են հայտնվել Արցախից դեպի ՀՀ մեկնող քաղաքացիները։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: