50 նոր աշխատատեղ, 5.500 շահառու. մեկնարկել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագիրը
երեկ տեղի է ունեցել «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնացել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
50 նոր աշխատատեղ, 75 ֆինանսավորված նախաձեռնություն, 5.500 ուղղակի շահառուներ՝ քառամյա զարգացման ծրագրի տեսլականն է՝ 4 մլն 497 հազար եվո ընդհանուր բյուջեով։
«LEAD4Shirak»-ը նպատակ ունի նպաստել աղքատության, անհավասարության և խոցելիության նվազեցմանը՝ ինտեգրված, կայուն և մասնակցային գյուղական զարգացման միջոցով՝ ներկայացնելով LEADER մոտեցումը՝ բարելավելով զբաղվածությունը, գյուղական համայնքների տնտեսությունը, համայնքների կարողությունների հզորացումը և գյուղական բնակչության կենսապայմանները։
Ծրագրում առանցքային են բնապահպանությունն ու կանանց մասնակցության խթանումը։
Ծրագիրը խթանելու է Շիրակի մարզի գյուղական բնակչության ներառական և կայուն աճը, կենսապահովման բարելավումը՝ համայնքների կողմից առաջարկվող տեղական զարգացման նախաձեռնություններին և գործընկերությանը աջակցելու միջոցով։