ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը հուլիսի 21-23-ը Հունաստան կգործուղվեն։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Նրանք Աթենք են գործուղվում բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

Անահիտ Ավանեսյանի և Արմեն Մելքոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն