Գյումրիի Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության:  Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ փոքրիկին տուն տանելու խնդրանքով դիմել էր երկու ընտանիք: Հանձնաժողովը հարցը քննարկել և համաձայնություն է տվել երեխային հանձնել այդ ընտանիքներից մեկին:: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը «Արմենպրես»-ին ասաց՝ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է: «Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված, նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն