2021 թվական, հուլիսի 17, ժամը 18․00, իսկ Սահմանադրական դատարանի որոշումից որևէ տեղեկություն չկա ու չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթական չեն և ուժ մեջ են մտնում հրապարակման պահից, առաջարկում եմ Սահմանադրական դատարանում մի որոշում գրելու կապակցությամբ առաջացած ինտելեկտուալ ճգնաժամի հաղթահարման շատ պարզ միջոց․ Սահմանադրական դատարանը կարող է այսօր որոշում կայացնել 2021 թվականի օրացույցը փոխելու մասին՝ հուլիս ամիսը սահմանելով 34 օր։ Այս օրը կարող է սահմանվել հուլիսի 17․1, վաղը՝ 17․2, մյուս օրը՝ 17․3 և այդպես լուծել ժամկետային սահմանափակման հետ կապված խնդիրը»։

Հիշեցնենք՝ քաղաքական 4 ուժեր դիմել են ՍԴ՝ վիճարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած՝ ընտրությունների վերաբերյալ վերջնական արդյունքները։  ՍԴ-ում դատավարությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: Սահմանադրական դատարանը որոշումը պետք է հրապարակի մինչև այս օրվա ավարտը, սակայն ՍԴ-ից մինչ այժմ չեն հստակեցրել, թե դա որ ժամին է տեղի ունենալու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն