«Ես ամեն օր զանգեր եմ ստանում Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներից, իրենք ուղղակի տարակուսած են, չեն հասկանում՝ հաջորդ քայլն ինչ պետք է լինի, այդ մարդկանց ինչի՞ եք բերման ենթարկում:
Քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են. իշխանությունները հասկանում են, որ «Հայաստան» դաշինքը այն ուժն է, որ կարող է իրավիճակ փոխել երկրում եւ ամեն կերպ փորձում են լռեցնել ընդդիմության ձայնը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը:
«Ես ամեն օր զանգեր եմ ստանում Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներից, իրենք ուղղակի տարակուսած են, չեն հասկանում՝ հաջորդ քայլն ինչ պետք է լինի, այդ մարդկանց ինչի՞ եք բերման ենթարկում:
Այսօր վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ հնարավոր է պատերազմ լինի: Այսինքն պատերազմ իրենք կանխատեսում են, բայց զուգահեռաբար մեր համայնքների ղեկավարներին բերման են ենթարկում: Այն մարդկանց, որոնք ամբողջ պատերազմի ժամանակ խրամատից դուրս չեն եկել: Գրեթե սինխրոն աշխատանք։ է կատարվում Ադրբեջանի ղեկավարության եւ մեր ղեկավարության կողմից: Ես գրեթե վստահ եմ, որ Սիսիանի համայնքապետի նկատմամբ նույնպես կալանավորման որոշում կայացվելու է»,-ասաց նա՝ հավելելով, որ այստեղ բացի քաղաքականից որեւէ ուրիշ ենթատեքստ չկա:
Անդրադառնալով սահմանին լարվածությանը, Աննա Գրիգորյանն ասաց. «Երբեմն ասում են՝ այդ կրակոցները միգուցե հանգեցնեն նրան, որ մենք նոր զիջումների գնանք: Բայց ես կարծում եմ, որ այս իշխանություններին պետք չի նման սադրանքներով ստիպել , նրանք առանց այդ էլ պատրաստ էին: Մի անգամ չի, որ ասել էին՝ անկլավների վերադարձ պատրաստվում են իրականացնել: Հետեւաբար սադրանքների գնալու կարիք չկա: Այսօր կառավարությունում նստած մարդիկ պատրաստ են այդ տարածքները հանձնել»: