Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ 2 ամսով կալանավորման միջորդությունը դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց: Այս մասին քիչ առաջ դատարանի մոտ լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Գնացին կլասիկ սխեմայով. ձերբակալությունը ճանաչեցին ոչ իրավաչափ: Առանց որոշմանը ծանոթանալու էլ հասկանում եմ, որ ապօրինի որոշում է կայացվել, որովհետեւ մենք շատ ծանրակշիռ փաստական հանգամանքներ էինք ներկայացրել, որով բացառվում էր մեր պաշտպանյալի կալանավորումը: Հետագայում ավելի մանրամասն ծանոթանալուց հետո կհայտնենք ավելին: Միանշանակ բողոքարկվելու է վերաքննիչ դատարան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն