Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված`հուլիսի 19-ից 20-ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Հուլիսի 19-ից 21-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում  և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40․․․+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 20-ից 24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 22-ից 24-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ի և 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն