Ես չեմ խոսում կառույցների մասին, որովհետեւ աշխատող կառույց՝ որպես այդպիսին, գոյություն էլ չունի
Միջազգային որեւէ դերակատար չունի Արցախի հարցում պատասխանատվություն վերցնելու ցանկություն, մոտիվ: Ես չեմ խոսում կառույցների մասին, որովհետեւ աշխատող կառույց՝ որպես այդպիսին, գոյություն էլ չունի:
Որեւէ դերակատար չունի պատասխանատվություն վերցնելու ցանկություն: Երեւանն իհարկե քաղաքական հռետորաբանության շրջանակում պետք է բարձրաձայնի այդ հարցը եւ սա հասկանալի է, բայց լրջորեն խորհել, որ որեւէ մեկը ռուսների վրայից վերցնելու է պատասխանատվությունն ու այդ կերպ ռուսների հանդեպ ունեցած իր առավելությունը իր իսկ ձեռքով «հանձնի» նրանց, ըստ իս մոլորություն է:
Ըստ այդմ գլխավոր խնդիր այլ տեղ է՝ ունե՞ն ռուսների համար խնդիրներ ստեղծելու ցանկություն, թե՞ ոչ: Եվ իմ կարծիքով, Երեւանի համար այդ՝ հնարավոր կամ առկա ցանկությունները զսպելն է առանցքային դիվանագիտական խնդիրներից մեկը: Որովհետեւ ռուսների համար խնդիր Կովկասում հնարավոր է ստեղծել գերազանցապես Հայաստանի եւ Արցախի հաշվին: Եվ ըստ էության միայն Հայաստանի ու Արցախի հաշվին էլ ռուսներն են փնտրում այդ խնդիրների լուծումը:
Այս իրավիճակում լուծումների փնտրտուքն է, որ Հայաստանում գործնականում չի հետաքրքրում քաղաքական-հասարակական դերակատարների գերակշռող մեծամասնությանը, այլապես մենք կունենայինք բոլորովին այլ որակի քննարկումներ: