Հուլիսի 20-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։

Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1969 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել. վարորդը մահացել է:

Մինչ փրկարարները կանչի վայր հասնելը, ուղևորներ Ս․ Ղ․-ն (ծնված 1959 թ.) և Բ․ Դ․-ն (ծնված 1948 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, ուղղել և տեղափոխել ավտոքարշակի վրա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն