Թուրքիայում խիստ անհանգստացած են Աֆղանստանից փախստականների ահագնացող հոսքով, որը գրեթե անարգել անցնում է Իրանի տարածքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսինքն, ըստ էության, Իրանը Թուրքիայի հանդեպ վարում է նույն այն քաղաքականությունը, որով Էրդողանը տարիներ շարունակ շանտաժի էր ենթարկում Եվրամիությանը՝ կապված իր տարածքով սիրիացի փախստականների հոսքի հետ։

Սա այն դեպքերից է, երբ հայտնի առածի համաձայն՝ փոս փորողն ինքն է ընկնում սեփական փոսը, իսկ կոնկրետ այս պարագայում այդ «փոսում» կարող է պայթել նաև ռումբ՝ հաշվի առնելով թալիբների և էրդողանական վարչախմբի միջև լարված հարաբերությունները, որոնք կապված են թուրքական զինուժի՝ Քաբուլի օդանավակայանում մնալու հետ։

Ըստ այդմ, որևէ մեկը չի կարող Թուրքիային երաշխավորել, որ փախստականների ալիքով այդ երկիր չեն կարող մտնել նաև «Թալիբան» շարժման համակիրները և փորձել պատասխան հարված հասցնել, դիցուք, Անկարայի օդանավակայանում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն