Թուրքիա/Սիրիա սահմանային գոտու ուժեղ երկրաշարժի օջախում հետցնցումները, ինչպես կարգն է, շարունակվում են ու դեռ կշարունակվեն. Ստյոպա Սաֆարյան
Թուրքիա/Սիրիա սահմանային գոտու ուժեղ երկրաշարժի օջախում հետցնցումները, ինչպես կարգն է, շարունակվում են ու դեռ կշարունակվեն։ Սակայն երկրաշարժեր են տեղի ունեցել նաև դրանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում' արաբական ու անատոլիական սալերի բախման կետերում' Դիարբեքիրից մինչև Վան... Հուսանք, այդ երկու սալերի բախման երկայնքով կուտակված լարվածությունը բեռնաթափվում է... Տեղի ունեցած երկրաշարժերը Հայաստանի սահմանից շատ հեռու չեն...
Եթե քարտեզի նայեք' Արաբական սալի սահմանագիծը պատկերավոր տարված է, այդ սալը շարժվում է դեպի հյուսիս, մխրճվում է Անատոլիական մեջ, որն էլ դեպի արևելք է սահում։ Երկու սալերի բախման գիծը, որ մեծ տեկտոնական խզում է, այդ բախումից ճմլվում ու փշրվում է։ Սեյսմոլոգիական պատկերից նախնական թվում է, որ Սիրիա-Թուրքիա սահմանին այդ երկու խոշոդ բլոկներն իրար բախվել են ու տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի հետո նոր' "վթարային" դիրքում դիրքավորվել, խզվածքով դեպի արաբական սալի գագաթը նախկին հավասարակշռությունը խախտվել է, ու հիմա այնտեղ են "անհարթ մասերը" հղկվում նոր դիրքի գալու համար։
Քարտեզի վրա բացակայում են Թուրքիայի այլ հատվածներում' հյուսիս անատոլիական խզման վրա տեղի ունեցած երկրաշարժերը։ Եթե դրանք էլ մտովի ավելացնենք, ապա վտանգն այն է, որ դեֆորմացիոն ալիքները երկրակեղևով շարժվում են որոշակի արագությամբ' տեկտոնական խզման երկայնքով, ու կարող են դետոնացիա անել այդ երկար խզման շարունակության վրա։ Իսկ դրա մի ճյուղը գալիս է Գյումրի, որի շարունակության վրա Սպիտակի օջախն է, մյուս ճյուղը' Երևանի խորքային բեկվածքը, որին հարել են Գառնիի, Դվինի երկրաշարժերը։
Հետգրություն. Որպեսզի անտեղյակները չասեն, թե քաղաքագետը երկրաշարժեր է մեկնաբանում, ասեմ, որ 4 բարձրագոյն/հետբուհական կրթություններիցս երկուսը գեոֆիզիկա-սեյսմոլոգիան են, դիսերտացիայիս թեզը եղել է Հայաստանի տարածքի ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների ֆիզիկո-երկրաբանական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, որոնք իրականացվել են գրավիտացիոն, գեոմագնիսական, գեոէլեկտրական, գեոթերմալ ու սեյսմոլոգիական դաշտերում' 3 գիտական ղեկավարի ու 2 կոնսուտանտի ղեկավարության ներքո։