Երասխի համայնքապետի վիրահատությունն ավարտվել է
Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանի վիրահատությունն ավարտվել է։ Մեր տեղեկություններով՝ համայնքապետի վիրահատությունը լավ է անցել, նրա վիճակը կայուն է։ Ռադիկ Օղիկյանին արդեն տեղափոխել են հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 19-ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը հանդարտվել է գիշերը ժամը՝ 02։00-ին։
Նյութը՝News.am