Փետրվարի 21-ին` ժամը 22։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan rogue (վարորդ՝ Խ․Խ․, ծնված 1978 թ․), «Renault Logan» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1971 թ․) և Mitsubishi Chariot (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1976 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Nissan rogue մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Renault Logan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն