Ճգնաժամային կառավարման ակադեմիան դիմորդների պակաս ունի. Անդրանիկ Փիլոյանը ներկայացրեց պատճառը
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան այս տարի դիմորդների թվի պակաս ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
«Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու նոր կարգ է սահմանվել. այնտեղ աշխատանքի անցնելը տեղի է ունենում քաղծառայողի կարգով: Դա որոշակի խոչընդոտներ է առաջացնում փրկարար ծառայությունում հետագա ծառայությանն անցնելու համար: Կարծում եմ նշված խնդիրը լուծելու դեպքում մենք հաջորդ տարի կունենանք դիմորդների թվի ավելացում»,- ասաց Փիլոյանը:
Նախորդ տարի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա ընդունվել է 255 ուսանող, իսկ այս տարի դեռևս ընդունվել է 76 մարդ, թեև ընդունելությունը շարունակվում է: