ՀՀ Վարչապետի որոշմամբ հաստատվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրությունը։ Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

  • ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը,
  • ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը,
  • աղետների և արտակարգ այլ իրավիճակների կառավարման վարչությունը,
  • ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը,
  • իրավաբանական վարչությունը,
  • հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը,
  • փորձաքրեագիտական վարչությունը:

Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

  • մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը,
  • միջազգային համագործակցության վարչությունը,
  • հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը,
  • ֆինանսաբյուջետային վարչությունը,
  • տնտեսական վարչությունը,
  • փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը,
  • տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչությունը,
  • զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

Կանոնադրության հաստատումից հետո Ներքին գործերի նախարարությունը ձեռնամուխ է լինելու հաստիքների թվի հաստատմանն ու ստորաբաժանումների կադրային համալրմանը։

Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել են նաև ոստիկանության, փրկարար և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների կանոնադրությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն