Հայաստան ներկված ավտոբուսները երթուղի դուրս կգան մեկ ամսվա ընթացքում, ՀՀ կառավարության նիստում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ դրանով կբարելավվի Երևանի տրանսպորտային խնդիրը։

Ըստ Ավինյանի՝ ինչպես 150 «Zhongtong», այնպես էլ 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան, բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդներով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար։

Փոխքաղաքապետը նշել է, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են։

«Ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12–մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևանում։ Ինչ վերաբերում է այս ավտոբուսների շահագործմանը, մոտավորապես 20-ից 30 օրվա ընթացքում ավտոբուսները գիծ կմտնեն»,- հավելել է Ավինյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն