Սերժ Սարգսյանի գործով բանկին երրորդ անձ ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը:
Դատախազությունը պահանջում է Սարգսյաններից բռնագանձել 734 միլիոն դրամի ապօրինի ծագման գույք ու դրամական միջոցներ:
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդել է գործով որպես երրորդ անձ ներգրավել «Արարատ-բանկին»:
Դատախազությունը, ի թիվս այլ պահանջների՝ միջնորդել է բռնագանձել բանկում պահվող ավանդները։ Դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանն առարկել է միջնորդության դեմ:
Դատարանը որոշումը կհրապարակի առանձին դատական ակտով:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան