2023 թվականի Տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը վերջին 20 տարվա մեջ ամենացածր ցուցանիշն է արձանագրել։ Տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով, այն ինքնին բացասկան է, որովհետև տնտեսական ազատության ինդեքսը  երկրի տնտեսության մրցունակության, երկրի տնտեսական վարկանիշի կարևոր բաղադրիչներից մեկն է․ «Այո՛, նման ինդեքսների նվազումը,  մանավանդ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հաշվարկվող և հրապարակվող, մեսիջ է նաև այն պոտենցիալ ներդրողներին կամ մեր տնտեսության հետ համագործակցող երկրներին և տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ունեն նպատակներ, ներդրումային կամ առևտրային  ծրագրեր»։

«Այս «աննախադեպների» իշխանությունը, որ  ասում են՝ ամեն ինչ աննախադեպ է, փորձում են համեմատվել տարբեր եկրների հետ և ցույց տալ ինչքան  իդեալական է ամեն ինչ մեր երկրում  իրենց օրոք,  ակնհայտ է, որ այդպես չէ․ աշխարհի  տարբեր երկրներ  ավելի արագ են տնտեսական բարեփոխումներ անում, մրցակցային միջավայր բարելավում,  իրենց արտաքին  տնտեսական կապերի ոլորտը բարելավում, քան՝ Հայաստանը․ սա  ևս կարևոր արձանագարում է»,-նշում է պատգամավորը։

Նրա խոսքով , Հայաստանի  տնտեսական զարգացման  հիմնական խոչընդոտներից,  կայուն զարգացման հիմնական ապախթաններից  և ռիսկերից մեկը  հենց  տնտեսական անվտանգության խնդիրներն են, ինչն էլ պայմանավորված է երկրի ընդհանուր անվտանգային միջավայրով։

«Հայաստանի հանրապետությունն այսօր ունի  պետկանության պահպանման ու  ժողովրդի գոյաբանական խնդիրներ, էսօր մեր պետությունը կանգնած է ոչ թե լավ ապրելու , այլ՝  ապրելու խնդրի առջև․  մեր դիսկուրսը, ավաղ, ավելի լավ  ապրելու մասին չէ իրականում, դա կեղծ օրակարգ է ՝ իրական օրակարգը քողարկելու համար։ Մեր դիսկուրսը վաղվա  ապրելու մասին է ,  մեր պետականությունը պաշտպանելու և մեր  բնօրրանում ընդամենը գոյատևելու խնդիրների մասին ենք  այսօր քննարկում, իսկ դա չի կարող  անմասն մնալ և շատ ուղիղ ձևով փոխանցվում է դեպի  տնտեսություն և դառնում՝  տնտեսական անհաղթահարելի ռիսկ։ Այն դեպքում, երբ անվտանգային նվազագույն ապահովում  չունի երկիրը և հարևան թշնամին սպառնումէ  տարածքային  ամբողաջականությանը մեր երկրի, փաստացի թշնամու  զինվորը գտնվում է մեր երկրի ինքնիշխան տարածքում,նման պայմաններում  լուրջ ներդրումային  գործընթացերի մասին խոսելն ուղղակի մեկ նպատակ ունի՝ ցրել հանրության ուշադրությունն իրական խնդիրներից և ստեղծել  քաղցր երազանքների օրակարգ,  որը իրականության հետ աղերս չունի,  իսկ եթե հարցնեք ինչո՞ւ՝ պարզ պատճառով , որ օրվա իշխանությունը մեկ  օր ավել ձգի իր  անփառունակ կառավարումը»,- ասում է մեր զրուցակիցը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն