ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ նիստում ներկայացրեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ: Դա բժշկական օգնության որակի մշտական բարելավումն է:

Համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին»,-ասաց Ավանեսյանը:

Նախատեսված են նաև փոփոխություններ լիցենզավորման կարգերում առկա կանոնների մասով: Ավանեսյանի հավաստմամբ՝ գնալով բարձրացվելու են ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարք-սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն