Լոռու մարզում մեկնարկել են Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 — կմ 7+183 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 8.2կմ է, որից 7.183կմ-ն ճանապարհն է, ևս մոտ 1կմ-ն դեպի բնակավայրեր տանող մուտքներն են։ Վերականգնվելու են նաև բնակավայրերի հանրային օբյեկտներ տանող ճանապարհները։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-6 միջպետական ճանապարհից և ձգվում է դեպի Եղեգնուտ, Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին։ Ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։




Շինարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Կապալառու կազմակերպությունը ներկայում կատարում է պաշտպանիչ պատերի կառուցման, հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի վրա նախատեսվում է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։

Գյուղական ճանապարհի հիմնանորոգումը նշված բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Բարեկարգ ճանապարհը դրական ազդեցությունը կունենա տարածաշրջանի զարգացման համար։ Ճանապարհի նորոգումը կնպաստի նաև զբոսաշրջային հոսքերի մեծացմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ