Travel off Path զբոսաշրջանին կայքը ամերիկացի ճանապարհորդներին խորհուրդ է տալիս այցելել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը` Հայաստան։

«Չնայած իր ոչ այնքան հայտնի լինելուն, Հայաստանն ամենահիասքանչ և խոստումնալից ուղղություններից մեկն է: Այն գտնվում է ոչ թե մեկ, այլ երկու մայրցամաքներում, և նրա պատմությունն ընդգրկում է առնվազն երեք հազարամյակ՝ մշակույթով և ազգությամբ նույնքան հին, որքան վաղ հույները»,- գրում է հեղինակ Վինիսիուս Կոստան:

Հայաստանը գրեթե ամբողջությամբ շրջապատված է մահմեդականությամբ, հարավից և արևմուտքից սահմանակից է Թուրքիային, Իրանին և Ադրբեջանին, բայցև հպարտ է, որ առաջին ազգն է, որը հեթանոսությունից ամբողջովին անցել է քրիստոնեության: Քրիստոնեությունն ազդել է ոչ միայն ճարտարապետության վրա՝ բազմաթիվ վանքերի և ուղղափառ եկեղեցիների կառուցման միջոցով, այլև մշակույթի և տեղի բնակիչների ապրելակերպի վրա:

«Տեղակայված լինելով Կովկասի լեռնաշղթայի երկայնքով, որը որպես բնական բաժանարար է հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև, Հայաստանը չափազանց արևելյան է՝ եվրոպական համարվելու համար, սակայն նաև չափազանց արևմտյան և քրիստոնեական է՝ ասիական կարծրատիպերի մեջ տեղավորվելու համար»,- ասված է հոդվածում։

Հեղինակը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս այցելել.

  • Երևան` Հայաստանի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը, որը հայտնի է խորհրդային ժամանակների ճարտարապետությամբ և պալատական շենքերով
  • Սևան, որտեղ լճի անդորրի ֆոնին պատմական վանքն է
  • Դիլիջան՝ լեռնային գոտի, որը շատ պահանջված է իր սպա հանգստավայրերով և առողջարաններով
  • Շիկահող պետական արգելոց՝ անտառապատ արգելոց, որն առաջարկում է գեղատեսիլ տեսարաններ
  • Արագած լեռ՝ քնած, ձյունապատ հրաբուխը, որը Հայաստանի ամենաբարձր գագաթն է
  • Նորավանք, հեռավոր կարմիր աղյուսով կառուցված վանք, որը կառուցվել է 13-րդ դարում
  • Ծաղկաձոր՝ Եվրոպայի ամենամատչելի լեռնադահուկային հանգստավայրերերից մեկը
  • Վերին Ազատի հովիտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող վայր, որն հարուստ է հնագույն վանքերով
  • Գյումրի՝ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը և Երևանի ամենամոտ մրցակիցը մշակութային առաջարկների առումով. պատմական կենտրոնում հազարից ավելի շենքեր 200-ից 300 տարեկան են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն