Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի հայաստանյան հատվածը, որն անցյալ տարվանից կառուցվում է, նախատեսվում է երթեւեկելի դարձնել ապրիլի 30-ից, եթե չխանգարեն եղանակային պայմանները՝ «Ռադիոլուր»-ին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Հստակեցրել են, որ Խոսքը Տեղ-Կոռնիձոր մոտ 12 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որն սկսվում է Մ-12 միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով և ավարտվում ՀՀ պետական սահմանի մոտ։  Շինարարական աշխատանքներն իրականացնում է երեք կապալառու կազմակերպություններ։

Որպես Լաչինի միջանցքի  այլընտրանք կառուցվող նոր  ճանապարհի շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են՝ «Ռադիոլուր»-ին վստահեցրել են  «Ճանապարհային դեպարտամենտ» հինադրամից՝  նշելով, որ  Տեղ-Կոռնիձոր ճանապարհին հողային աշխատանքները գրեթե ավարտվել են։ Մարտից մեկնարկել է ասֆալտապատումը։  Այս պահի դրությամբ, ըստ հիմնադրամի,  11,8 կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի 10կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը։ Նախատսում են  շինարչարությունն ավարտել ապրիլի 30-ին, եթե եղանակը չխանգարի։ 

«Ճանապարհի կառուցման ավարտը կախված է եղանակային պայմաններից։ Նախատեսված է շինարարությունն ավարտել ապրիլի 30-ի, եթե, իհարկե, եղանակային պայմանները բարենպաստ լինեն։ Եթե ոչ, հնարավոր է` մեկ ամիս վերջնաժամկետը երկարացվի»։

Խոսքը Տեղ-Կոռնիձոր 11,8  կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որն սկսվում է Մ-12 միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով և ավարտվում ՀՀ պետական սահմանի մոտ։ Ավելի վաղ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը  «Ռադիոլուր»-ին փոխանցել էր, որ շինարարությունն իրականացնում է երեք ընկերություն։ 

«Շինարարական երեք կազմակերպությունների հետ 9 մլրդ դրամի պայմանագիր  է կնքվել։   Ընդհանուր ճանապարհը  եռաշերտ  կասֆալտապատվի ու կկահավորվի անվտանգության էլեմենտներով։ Հստակ է, որ  երրորդ տեխնիկական կարգի բարձր ճանապարհ   ենք ունենալու»։

Ավետիսյանի խոսքով՝  նախահաշվային արժեքը բարձր է՝ ռելիեֆով պայմանավորված։ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից մեկը «Ճանապարհ» ընկերությունն է, որի  տնօրեն Էդուարդ Բեզոյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ ճանապարհը միանալու է  Հագարի գետի վրա Ադրբեջանի արդեն կառուցած կամրջին։ «Ճանապարհ» ընկերության տնօրենը հստակեցնում է՝ այդ տարածքում որևէ նորմի չհամապատասխանող ու չօգտագործվող արահետ էր, որի հարակից տարածքում գյուղացիները հող էին մշակում։

«Այդ հատվածում հողակտորներ ունեինք, որտեղ մարդիկ իրենց հողն էին մշակում» Ճանապարհն անցնելու է Արցախի Հին Շեն բնակավայրով ու Շուշիի տեղամասով՝ միանալով ընդհատված ճանապարհին։ Այլընտրանքային ճանապարհի ընդհանուր երկարությունը միջպետական ճանապարհից սկսած 12 կմ է, կամուրջներ, թունելներ չի ներառում»։

Դեկտեմբերի 12–ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։  Որքան շուտ ավարտվի այս ճանապարհի շինարարությունն, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի վերականգնել Արցախի հետ կապը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն