Հուլիսի 22-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է կայանած «Opel Astra», «Kia Cerato» և «Kia Forte» ավտոմեքենաների վրա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և կանաչապատման աշխատակիցների հետ համատեղ մասնատել են, ապա ճանապարհից հեռացրել ծառը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն