Հայաստանի շրջակա միջավայրին 1 միլիոն դրամի վնաս է հասցվել
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 53 դեպք, որից 32 դեպքով հաշվարկվել է 19.208.299 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 5 դեպքով հաշվարկվել է 873.316 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել է 2.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես’
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 36 դեպք, որից 31-ով հաշվարկվել է 19.195.892 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 549.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10-ով նշանակվել՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 10 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 12.407 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 324.216 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել՝ 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 6 դեպք, որից 5-ով նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1.246.800 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.871.847 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 10 հանձնարարագիր։
Նախկինում իրականացված 8 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 790.000 ՀՀ դրամի չափով, նաև 3-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 4.056.586 ՀՀ դրամի չափով։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.230.000 ՀՀ դրամ:
Դիտարկումների վերաբերյալ
Իրականացվել է 1 դիտարկում։