Ադրբեջանում պահվող հայ գերիները տեսաուղերձներ են ուղարկել հարազատներին
Ադրբեջանում պահվող հայ գերիները Կարմիր խաչի միջոցով հարազատների հետ խոսել են հեռախոսով և տեսաուղերձներ ուղարկել, «Հայլուրին» հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում հայ գերիներին այցելել են սեպտեմբերի սկզբին: Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ 33 հայ գերի կա Բաքվի բանտերում: Սակայն, հայ իրավապաշտպանների տվյալներով, ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 մարդ։