Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում փաստաբան Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Մեղադրանքը վերաբերում է փաստաբանի կողմից կաշառք առաջարկելը։ 

Ըստ Օնաջանյանի՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պարեկային ծառայության  ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Ըստ գործի նյութերի՝ ուղևորը կաշառք է առաջարկել պարեկային ծառայողներին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն