Երևանյան լճի հարևանությամբ բախվել են երեք մեքենաներ
Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ից 09։30-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Էդգար Մարգարյանի վարած Mercedes G500 մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հովհաննես Զաքարյանի վարած Nissan մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Լևոն Ալավերդյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։