2023թ–ի փետրվարին ՀՀ կենսաթոշակառուներն իրականացրել են 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր։ Կառավարության այսօրվա նիստում այդ մասին հայտնեց տ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2022–ի փետրվարին այս ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2.7 միլիարդի շրջանակներում էր։ Դա նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսով աճի տեմպը շարունակում ենք պահպանել»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ փետրվարին գրանցված անկանխիկ առևտրի արդյունքում թոշակառումները մարտին 286 մլն 711 հազար դրամի չափով վերադարձ կստանան։

ԿԲ նախագահ Մարտին Գալստանն էլ նշեց, որ եթե 2022թ. հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների 1.8 տոկոսն էր վճարներն անկանխիկ եղանակով անում, ապա ներկա դրությամբ այդ թիվն կազմում է 17 տոկոս։ «Անկանխիկ գործարքները, որոնք իրականացվել են հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով, ընդհանուր առմամբ՝ նախորդ տարվա համեմատ, աճել են 60 տոկոսով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն