44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ այսօր Եռաբլուրից երթ են իրականացնելու դեպի Սյունիք՝  տեղում պարզելու , թե՝  ինչպես է ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժել ադրբեջանական զինուժը և ինչո՞ւ է Բերձորի միջանցքը մինչև հիմա փակ, այն դեպքում, երբ Հաագայի միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին բացել այն անհապաղ։ 

 «Եռաբլուրում» են  նաև ՀՀ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, ՀԴԿ նախագահ Արագ Գասպարի Սարգսյանը:

Զոհված զինծառայողների ծնողների խոսքով, իրենք փորձելու են հասնել մինչև Բերձորի միջանցք, եթե իհարկե, իրենց դա թույլ տան:

Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայողների ծնողները նշեցին․ «Վաղն արդեն Երևան են մտնելու, իսկ մեր ժողովուրդը սենյակներում քնել է։ Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է այսքան անտարբեր լինել հայրենիքի նկատմամբ, մենք հիմա հայրենիք ու պետականություն ենք կորցնում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն