Այսօր ժամը 12:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 61 հասցեում գտնվող երկհարկանի շինության (1-ին հարկը ծառայում է որպես ավտոլվացման կետ, իսկ 2-րդ հարկը՝ բնակելի) 1-ին հարկի առաստաղը փլուզվել է (մոտ 35 քմ)։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը. տուժածներ չկան։



Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն