Ավտոբուսային 29 երթուղի կհամալրվի նոր շարժակազմով, և կավելացվի ավտոբուսային երթուղիների քանակը
Արտահերթ նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել գույքի նվիրատվության մասին որոշման նախագծին, որով 150 «Zhong Tong» և 87 «MAN» մակնիշի ավտոբուսների շահագործումը հանձնվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին:
Նախագծով Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով ավտոբուսային 29 երթուղի կհամալրվի նոր շարժակազմով, և կավելացվի ավտոբուսային երթուղիների քանակը:
Երևան համայնքի բյուջեով, ՎԶԵԲ-ի վարկային և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) դրամաշնորհային միջոցներով ձեռք բերված նոր ավտոբուսները հնարավորություն կստեղծեն կանոնակարգելու ներհամայնքային ուղևորափոխադրման գործընթացը՝ զգալիորեն բարելավելով ուղևորների սպասարկման վիճակը և որակը: