Հետընտրական Հայաստանում տեղի է ունենում պաշտոնների բախշման և վերաբախշման գործընթացը։

Մեր ունեցած տեղեկություններով, ներկայիս ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​  Սրբուհի Գալյանը նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ։

Սրբուհի Գալյանը ծնվել է Երևանում 1992 թվականին մայիսի 5–ին։ 

Գործնեություն է ծավալել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ–ում որպես իրավաբանական վարչության փորձնակ, ապա նույն կազմակերպությունում որպես իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան։

2014-2015 թթ․ հանդիսացել է  «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ իրավաբանական ընկերության գործընկեր։

03.04.2015-25.06.2018թթ.` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի  գլխավոր մասնագետ։

25.06.2018-01.03.2019թթ.` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ։

01.03.2019-17.07.2019թթ.` Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։

17.07.2019-31.08.2020թթ.` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2020թ․սեպտեմբերի 1-ին Ս. Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ:

2015 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում, իսկ 2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն