Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել. Աշոտ Փաշինյան
ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, հայտարարություն է տարածել իր նկատմամբ հարձակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ:
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը:
Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ՝ ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու՝ ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել է Աշոտ Փաշինյանը: