Երևանի քաղաքապետի ընտրության հարցով ավագանին արտահերթ նիստ կհրավիրի, այսօր հայտնել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի 2023թ-ի մարտի 17-ի հրաժարականը և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մաիսն 3-րդ կետով և 4-րդ մասով, Հրաչյա Սարգսյանի լիազորությունները համարվել են վաղաժամկետ դադարեցված։ Առաջարկում եմ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտության օրը սահմանել 2023թ ապրիլի 11-ը , ժամը 10․00-ը»,- ասել է փոխքաղաքապետը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը նշել է, որ իրենք նիստին չեն ներկայանա։

«Հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակ է մնացել, այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար՝ նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա։ Թեկնածու չի լինի, քննարկելու և ընտրելու անհրաժեշտություն՝ նույնպես»,- ասել է Գալջյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն