Ոչ մի անվտանգության աշխատակից չի կարող Փաշինյանին պաշտպանել ցասումով նրան սատկացնելու գնացողի գնդակից. Ա. Համբարձումյան
Արդեն երեք տարի է, իշխանությունները պետությունը տանում են քանդման, դեգրադացիայի, ընդ որում, երկու ուղղություններով: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
«Նախ թուլացնում են սահմանը, բայց պետությունը միայն սահմանը չէ, տարածքը չէ, նաեւ հարաբերություններն են, որ ստեղծվել են այդ հողի վրա, պետական ինստիտուտներն են, որոնք կոչված են ծառայելու ազգին: Իրենք քանդում են սահմանը, պղծում են հողը, նաեւ քանդում են այն հարաբերությունները, որոնք գոյություն են ունեցել 30 տարի: Օրինակ, Փաշինյանի դասալիք տեղակալը դասախոսություն է կարդում գլխավոր շտաբում: Պատկերացրեք, 30 տարի իր կյանքը, առողջությունը բանակին տված մեկը պետք է ստիպված պետք է նստի լսի զարտուղի ճանապարհով բանակից ազատվածին: Հիմա էլ նա գլխավոր շտաբ է գործուղում ռանգով ավելի ցածր մարդու, աշխատակազմի ղեկավարին, ով եւս բանակում չի ծառայել»,-ասաց նա:
Արթուր Համբարձումյանը նշեց, որ ոչ մի անվտանգության աշխատակից երբեք չի կարող Նիկոլ Փաշինյանին պաշտպանել ցասումով նրան սատկացնելու գնացողի գնդակից. «Բացառված բան է: Նա ունի 10 անվտանգության աշխատող, դարձնում է 100: Իրեն թվում է, թե իր անվտանգությունը 10 անգամ մեծացավ, բայց իրականում անվտանգությունը շարունակում է մնալ խարխուլ: Նա ասում է՝ եթե ինձ հետ մի բան եղավ, ինձ հետ շատ մարդ պետք է գնա: Եթե հիշում եք, երբ փետրվարի 25-ին գլխավոր շտաբը պահանջեց սրա հրաժարումը, ինքն անմիջապես կառավարության իր կաբինետից փախել է: Վախենում էր ձերբակալությունից: Ինքը դուրս եկավ ու մտավ մարդկանց մեջ, որ հնարավորինս բարդանա իր ձերբակալումը եւ նաեւ ոչնչացումը»,-ասաց նա: