Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման տեքստում:
Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել մարտի 17-ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին: