Թշնամու սադրանքի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 կանայք դուրս են գրվել
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետեւանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական եւ սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն եւ այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից»,- հայտնում է նախարարությունը: