Օրինագծի ընդունմամբ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվեն Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը և ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը:

Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում:

ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական և իրավական տեխնիկայի պահանջներից բխող փոփոխություններ, բովանդակային փոփոխություններ չեն եղել: Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն է ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Հարակից զեկուցող պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ առաջին ընթերցմամբ նախագիծը բավականին մանրամասն քննարկվել է, առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն