9 հայ՝ Forbes–ի 2023 թ․ միլիարդատերերի ցուցակում
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենհարուստների ցուցակը: Միլիարդատերերի 2023թ.-ի ցուցակում հայտնվել է 9 հայ միլիարդատեր:
- Մագնիտ առևտրային ցանցի նախկին սեփականատեր Սերգեյ Գալիցկիի (Հարությունյան) կարողությունը գնահատվել է 3.2 մլրդ դոլար, նա զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 905-րդ հորիզոնականը։
- Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2023թ․-ի ցուցակի 1,104-րդ հորիզոնականում է։ Կարապետյանի կարողությունը գնահատվել է 2.7 մլրդ դոլար:
- Yota հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ալբերտ Ավդոլյանի կարողությունը կազմել է 2.2 մլրդ դոլար, նա ցուցակի 1,368-րդ հորիզոնականում է։
- Fix Price խանութների ցանցի համասեփականատեր Արտյոմ Խաչատրյանի կարողությունը գնահատվել է 2.1 մլրդ դոլար՝ 1,434-րդ հորիզոնական։
- Մեծ Բրիտանիայում բնակվող ռուսաստանահայ Անդրեյ Անդրեևի (Անդրեյ Հենրիխի Օհանջանյան) կարողությունը 2 մլրդ դոլար է։ Նա ցուցակի 1,516-րդ հորիզոնականում է։
- Էդուարդո Էռնեկյանը ցուցակի 1,575-րդ հորիզոնականում է, նրա կարողությունը 1.9 մլրդ դոլար է։
- Նուբար Աֆեյանի կարողությունը 1.6 մլրդ դոլար է, նա ցուցակի 1,804-րդ հորիզոնականում է։
- Քիմ Քարդաշյանի կարողությունը կազմել 1.2 մլրդ դոլար։ Նա ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։
- Ռուբեն Վարդանյանի կարողությունը 1.2 մլրդ դոլար է, նա նույնպես ցուցակի 2,259-րդ հորիզոնականում է։
Ընդհանուր առմամբ, մոլորակի միլիարդատերերի կարողությունը այժմ կազմում է 12,2 տրիլիոն դոլար, ինչը 500 միլիարդ դոլարով պակաս է 2022 թվականի համեմատ։
Ցուցակի գրեթե կեսն ավելի աղքատ է, քան մեկ տարի առաջ, այդ թվում Իլոն Մասկը, որն առաջին հորիզոնականից իջել է երկրորդ։ Բեռնար Առնոն՝ շքեղ ապրանքների հսկա LVMH-ի ղեկավարը, աշխարհի ամենահարուստ մարդն է, և սա աաջին անգամն է, երբ ցուցալը գլխավորում է Ֆրանսիայի քաղաքացի։ Ամենաշատ միլիարդատերեր ունի ԱՄՆ–ն՝ 735։ Նրանց ընդհանուկ կարողությունը կազմում է 4,5 տրիլիոն դոլար։
Երկրորդ տեղում է Չինաստանն է (ներառյալ Հոնկոնգը և Մակաոն)՝ 562 միլիարդատեր՝ 2 տրիլիոն դոլար կարողությամբ, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 169 միլիարդատեր՝ 675 միլիարդ դոլար կարողությամբ: