Պետեկամուտների կոմիտեն Թուրքիայի հետ սահմանին Մարգարայի անցակետի հնարավոր վերագործարկման համար նախապատրաստական աշխատանքներ է սկսել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար գիտեք ընթացող բանակցությունների մասին: Հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, որպեսզի այդ սահմանային կետը գործի, այսինքն՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն կիրառելու համար»,- ասաց Բադասյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն