Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող այնպիսի ծրագրերի իրականացմամբ, որոնք առնչվում են կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և ճանապարհաշինության ոլորտներին: Ըստ այդմ՝ նախատեսվում է 753,644.1 հազար դրամ հատկացնել 5 մարզի:

Որոշմամբ առաջարկվում է նաև Գուգարքի ԱԱՊԿ-ի վերանորոգման համար հատկացնել 2,011.5 հազ. դրամ և Սպիտակի բժշկական կենտրոնի կարիքների համար անզգայացման սարքավորման ձեռքբերման համար Լոռու մարզպետարանին հատկացնել 14,450.0 հազ. դրամ, Սոլակի միջնակարգ դպրոցի տանիքի վերակառուցման համար Կոտայքի մարզպետարանին հատկացնել 25,000.3 հազ. դրամ, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի արտաքին պատուհանների փոխարինման համար հատկացնել 34,677.7 հազ. դրամ, Արթիկ համայնքի Արթիկի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման համար հատկացնել 223,144.4 հազ. դրամ և Արթիկի թիվ 4 մանկապարտեզի վերանորոգման համար Շիրակի մարզպետարանին հատկացնել ընդամենը 243,768.1 հազ. դրամ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն