Նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացները շարունակվում են
Շարունակվում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացը և դասընթացին առնչվող թեստավորումներն անցկացվում են անվճար հիմունքներով՝ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից։
Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դասընթացի ընդունելությունը բաղկացած է հետևյալ փուլերից՝ համակարգչային գիտելիքների ստուգում, մասնագիտական գիտելիքների ստուգում, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացում և ընդունելության հարցազրույց։
Դասընթացը կանցկացվի տեսական և գործնական փուլերով, նախատեսվում է նաև ավարտական հարցազրույց։
Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. մայիսի 5-ն է: