Խափանվել է արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով․ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը («ԶՊՄԿ» ՓԲԸ) տեղեկացնում է, որ երեկ երեկոյան ողջ Սյունիքի մարզում տեղի են ունեցել վթարային հոսանքազրկումներ։
Աննխադեպ ծածկույթի հոսանքազրկման հետևանքով խափանվել է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը, այդ թվում նաև՝ արտադրական հոսքաջրերի կանոնակարգված հոսքը պոչատարով։ Սրա հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, որը թափվել է Քաջարան քաղաքի համայնքային և Մ2 մայրուղու Քաջարան — Մեղրի հատված:
Ընկերության անձնակազմի օպերտաիվ աշխատանքի շնորհիվ արտահոսքը կասեցվել 15-20 րոպեների ընթացքում, որին հաջորդել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որոնք շարունակվում են նաև այսօր:
Պատահարի վերաբերյալ Ընկերությունը սահմանված կարգով տեղեկացրել է ՀՀ Ընդերքի և Բնապահպանական տեսչական մարմնի Սյունքի մասնաճյուղին: