ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 16։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1966 թ․, ուղևոր Ն․ Ֆ․, ծնված 1973 թ․), Nissan Tiida (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1972 թ․), VAZ-2121 (վարորդ՝ Վ․ Խ․, ծնված 1983 թ․) և Nissan Tiida (վարորդ՝ Թ․ Մ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ն․ Ֆ․-ն հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, իսկ Թ․ Մ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ վերջինս հոսպիտալացվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն