Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք, ասված է Ադբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարության և երկրի ազգային օլիմպիական կոմիտեյի տարածած հաղորդագրության մեջ։

Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ, երկրների դրոշների շքերթի ընթացքում, երբ բեմ էր բերվել ադրբեջանական դրոշը, հայ դիզայներ Արամ Նիկոլյանը վազել էր դեպի բեմ, Ադրբեջանի դրոշը խլել ու այրել այն` հեռացնելով դահլիճից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն