Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վանիկ Զաքարյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա անվանի գիտնական, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանի մահվան մասին:

Տաղանդավոր մաթեմատիկոսն ու հմուտ մանկավարժը երկար տարիներ դասավանդել է Երևանի բուհերում, կրթել մասնագետների, գիտնականների ու ճարտարագետների սերունդներ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, իսկ հետագայում՝ պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը մեծապես նպաստել է մեր հանրապետությունում այդ մարզաձևի տարածմանն ու հանրահռչակմանը, տասնամյակներ շարունակ մեկնաբանել իմաստուն խաղը հեռուստատեսությամբ, այն հասու դարձնելով լայն հասարակայնությանը:

Խորապես ցավակցում եմ անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն