Գորիսից բացի, հուլիսի 23֊ին գյուղերում ևս կկազմակերպվի ստորագրահավաք՝ ի աջակցություն Ա. Առուշանյանի
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ.
Ուշադրություն Գորիս խոշորացված համայնքի բնակիչներին!!!
23.07.2021թ-ին, Գորիսի Սբ. Գ. Տաթևացու հրապարակից զատ, կփորձենք հարակից որոշ գյուղերի բնակիչների համար ապահովել ի աջակցություն Առուշ Առուշանյանին կազմակերպվող ստորագրահավաքին միանալու տեխնիկական հնարավորություն։ Նախաձեռնող խմբի կամավորները վաղը նշված ժամերին կլինեն նշված բնակավայրերում։
1. Վերին Խնձորեսկ՝ ժամը 10:30 - 13:00
2. Ներքին Խնձորեսկ՝ ժամը 13:30 - 15:00
3. Հարթաշեն՝ ժամը 16:00 - 19:00
Գորիս խոշորացված համայնքի մյուս գյուղերում կլինենք հաջորդող օրերին. տեղի և ժամի համար կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։
Գորիսի Սբ. Գ. Տաթևացու հրապարակում վաղը ևս ստորագրահավաքը կշարունակվի՝ ժամը 15:00-ից։
Խնդրում ենք, այս տեղեկությունը տարածել խնդրով հետաքրքրվող հայրենակիցների շրջանում։
Հարգանքներով,
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ